տուն Հասարակություն Առողջապահություն Ծանոթներիցս մեկն ասում էր՝ չենք հավատում կորոնավիրուսի գոյությանը. օրերս նա կորցրեց հորը՝...

Ծանոթներիցս մեկն ասում էր՝ չենք հավատում կորոնավիրուսի գոյությանը. օրերս նա կորցրեց հորը՝ վիրուսի պատճառով․ Դավիթ Սանասարյան

302
0

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ ծանոթներիցս մեկի հայրը մահացավ կորոնավիրուսից։

Տղան առավոտից երեկո ասում էր, որ իրենք չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, որ սարքած է էդ վիրուսը, խաբում են, որ փող աշխատեն, դիմակ դնելն անիմաստ է ու նմանատիպ դատարկաբանություններ։ Ավեի ուշ ողջ ընտանիքը վարակվեց կորոնավիրուսով, իսկ արդեն օրեր առաջ կորցրեց հորը հենց վիրուսի պատճառով։

Հիմա իրեն մեղավոր է զգում, որ իր հիմարության արդյունքում կորցրեց հորը, բայց էլ ոչինչ չի կարող փոխել։

Սիրելինե՛րս,

մի՛ եղեք իմ ծանոթի պես, մի՛ եղեք անպատասխանատու, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանե՛ք ձեր ձեռքերն ու ձեզ շրջապատող մակերեսները»։