տուն Քաղաքական Միջազգային Ծայրահեղ վիճակում հոսպիտալացվել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն

Ծայրահեղ վիճակում հոսպիտալացվել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն

103
0

rsz_3784090

Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն այսօր սրտի նոպայից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Soccerly-ն՝ հղում կատարելով իսպանական մամուլին::

Լեգենդար ֆուտբոլիստի վիճակը վատացել է Մադրիդի փողոցներից մեկում՝ «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտից ոչ հեռու: 88-ամյա դի Ստեֆանոն այժմ գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Դի Ստեֆանոն 1953—1964թթ.-ի ընթացքում 282 հանդիպում է անցկացրել «Արքայական թիմի» կազմում և դարձել 216 գոլի հեղինակ: