Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է կառավարության նիստը:
«Կորոնավիրուսի հետ կապված մեր այսօրվա վիճակը հետևյալն է. մենք ունենք 290 ախտորոշված դեպք, որոնցից երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից մեկն ԱՄՆ քաղաքացի է: Եվ, այսինքն, ազգությամբ հայ չէ: Մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում»,- նիստի մեկնարկին ասաց վարչապետը: