Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղության կոնֆերանսի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը կարևորել են Մերձավոր Արևեկքին սպառնացող ահաբեկչության հետ պայքարը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բաշար Ալ-Ասադը հանդիպման ժամանակ նաև մատնանշել է կրոնական գաղափարախոսության անհանդուրժողականության վտանգները: Նրա խոսքերով՝ վահաբիական ուսմունքը սպառնում է ոչ միայն Սիրիային կամ տարածաշրջանին, այլ նաև ողջ աշխարհին: Նա կոչ է արել միավորել ջանքերը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ: