տուն Քաղաքական Ծաղրանք ու հեգնանք. պատգամավորը՝ Սարգսյանին ու նրա փեսային

Ծաղրանք ու հեգնանք. պատգամավորը՝ Սարգսյանին ու նրա փեսային

458
0

Սերժ Սարգսյանը՝ երեկ, նրա փեսա Միքայել Մինասյանն այսօր նորից քննադատել են իշխանությանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին Araratnews.am-ը հարցրեց՝ ինչպե՞ս է արձագանքում նրանց քննադատությանը: «Դա ծաղրանք ու հեգնանք է ժողովրդին: Սերժ Սարգսյանն ու նրա փեսան ասում են, որ հեղափոխական ոչինչ տեղի չի ունեցել, ասում են՝ ժողովրդավարական հիմքերը խարխլված են, բայց գիտենք՝ ում օրոք են խարխլվել ժողովրդավարության հիմքերը, ընտրություններ կեղծվել են»,- պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:

Հարցին՝ ինչու է Սարգսյանը քննադատում իշխանությանը արտերկրում, Արմեն Փամբուխչյանը կարծում է՝ նախկին իշխանությունը, Հայաստանում չունենալով աջակցություն երկրի ներսում, փորձում է լսելի դառնալ դրսի հանրությանը:

Սակայն արտաքին ուժերը, ըստ պատգամավորի, չեն կարող որոշել ՀՀ քաղաքացու փոխարեն: «Հեղափոխությունը դրա ապացույցն էր: Հայաստանի ներքին ու արտաքին հարցերը որոշում են ՀՀ քաղաքացիները»,- ավարտեց իր խոսքը պատգամավորը: