տուն Հասարակություն Առողջապահություն Խստացնել «Նորքի» ինֆեկցիոնի կանոնները. պարետի հայտարարությունը

Խստացնել «Նորքի» ինֆեկցիոնի կանոնները. պարետի հայտարարությունը

187
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր  կառավարության նիստում ասաց, որ ունենք 115 հաստատված դեպք: «Բոլորի վիճակը բավարար է: Անգամ ջերմությամբ նայենք, ունենք 37 աստիճան՝ 34 դեպք»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարն ասաց, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս, այլ հարց է՝ ինչպես է արձանագրվում կամ արդյոք հայտնաբերվում է:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ երեկ հանել են Էջմիածնից դուրս տեղաշարժի սահմանափակումները, քանի որ նոր դեպքեր չէին հայտնաբերվել: «Երեկ խոսել եմ իրանցի իմ գործընկերոջ՝ տեխնոլոգիաների նախարարի հետ, որը պատմել է՝ ինչ իրավիճակ է: Պետք է խստացնենք «Նորքի» ինֆեկցիոնի եւ այն հիվանդանոցի կանոնները, որտեղ մեկուսացնելու ենք հիվանդներին»,- մանրամասնեց պարոն Ավինյանը: