տուն Քաղաքական Միջազգային Խռպոտ ձայնով կանայք քիչ հնարավորություն ունեն անցնելու աշխատանքի՝ հացազրույցից հետո

Խռպոտ ձայնով կանայք քիչ հնարավորություն ունեն անցնելու աշխատանքի՝ հացազրույցից հետո

106
0

1380959962_99-5805025634418475505802269

Մայամիի համալսարանի փորձագետները հայտարարել են, որ այն երիտասարդ կանայք, ում ձայնը խռպոտ է, հարցազրույցից հետո ավելի քիչ հնարավորություն ունեն աշխատանք ստանալու: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Նախորդ ուսումնասիրությունների համաձայն` ցածր ձայնը վկայում է կրթության և ուժի մասին, սակայն ամերիկացի գիտնականների պնդմամբ` անձնակազմի ընտրությամբ զբաղվող մասնագետները խռպոտ ձայնով կանանց ավելի պակաս գրավիչ են համարում,  նվազ բանիմաց, քիչ կրթված և վստահություն չներշնչող:

Փորձի ժամանակ 7 կին և 7 տղամարդ ձայնագրել են իրենց սովորական ձայները, այնուհետև նույն տեքստը կարդացել են խռպոտ ձայնով: Պարզվել է, որ խռպոտ ձայնով կանայք սովորական ձայնովների համեմատությամբ ավելի պակաս գրավիչ են եղել դրանք լսած 800 մասնակիցների համար: