տուն Հասարակություն Խուսափեք սիգ գնելուց, դրա վաճառքն ապօրինի է. նախարարի կոչը

Խուսափեք սիգ գնելուց, դրա վաճառքն ապօրինի է. նախարարի կոչը

217
0

Սիգի վաճառքն ապօրինի է, քանի որ դրա որսը թույլատրված չէ: Այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Սիգի վաճառքն օրինական լինել չի կարող` անկախ հանգամանքից` այն վաճառվում է մայթերին, խանութում, թե ռեստորանում»,–մանրամասնել է նապարարը: Միաժամանակ, Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ օրենքի փոփոխություններ կկատարվեն հնարավոր սողանցքները փակելու համար։ Այս իմաստով, նախարարը հայցել է քաղաքացիների աջակցությունը, այն է՝ խուսափել ձվադրման շրջանում սիգ գնելուց:

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է նաև, որ ներկայում շրջանառության մեջ է դրվել հրաման, համաձայն որի՝ Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի նախարարությունը, ոստիկանությունը և ՊԵԿ–ը պետք է ուսումնասիրեն սիգի ապօրինի վաճառքը։