ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արցախյան պատերազմի տարիներին, երբ հրետակոծվում էր Գորիսը, մենք մի հարևան ունեինք, ով համարյա նույն դերն էր կատարում, ինչ հիմա որոշ լրատվամիջոցներ խուճապ տարածելու գործում:
Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ալկոգելի պակասությունը խնդիր չէ, Գորիսի թթի օղու ստրատեգիական պաշարները բավարար են այդ բացը լրացնելու համար:
Խուճապ տարածողները հաջորդ կյանքում բժշկական դիմակ են լինելու:
Առողջ եղեք»: