ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Հարգելի քաղաքացիներ, խուճապը միշտ օգնելու է, որ շահեն սպեկուլյանտները՝ կորցնեք Դուք։ Դեղատանը մասկաներ չկա, դոլար գնեք՝ հեսա դրամը «տրաքելու» է և այլն «ասեկոսեները» ձեռնտու է իրենց, քանի որ նման լուրերի նպատակն է, որ Դուք խուճապային քայլերի գնալով հետևեք իրենց կողմից մշակված ռազմավարության հաղթանակին»։