Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Բրազիլիայում քրեածին իրավիճակը սրվում է: Նախորդ օրը մի խումբ երիտասարդներ այրել են աշխարհի գավաթի 6 մետրանոց կրկնօրինակը: Այն տեղադրված է եղել Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից ոչ հեռու:
Սա առաջին դեպքը չէ, երբ Մունդիալի անցկացման դեմ հանդես եկողները դիմում են նման քայլի: Նրանք հարձակման են ենթարկել հսկայական փչովի գնդակներ և Մունդիալ 2014-ի թալիսմաի արձանը:
Հիշեցնենք, որ առաջնությունը մեկնարկում է այս տարվա հունիսի 12-ին: