Փաստաբան Ամրամ Մակինյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ խուզարկություն է իրականացվել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքոնայում:
Բնակարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում: Խուզարկության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Արա Խաչատրյանից: Նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ նրա պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ասաց, որ այս պահին դեռ խուզարկություն է իրականացվում նրա բնակարանում: