Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում այսօր մրցել են առաջատարներ Կոլումբիան ու Կոտ դ’Իվուարը: Բրազիլիայի մայրաքաղաքային «Էստադիո Նասիոնալ» մարզադաշտում կայացած դիմակայությունն ավարտվել է հարավամերիկացիների նվազագույն հաշվով հաղթանակով՝ 2:1:
Բոլոր երեք գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում: 64-րդ րոպեին կոլումբիացիներին առաջ է մղել ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: 6 րոպե անց Խուան Կինտերոն 2-րդ գնդակն է ուղարկել Փղոսկրի ափը ներկայացնող ֆուտբոլիստների դարպասը: Վերջիններիս հաջողվել է միայն 1 գնդակ հետ բերել: 74-րդ րոպեին աչքի է ընկել Ժերվինյոն:
Այսպիով, Կոլումբիան վաստակել է 6 միավոր և վստահորեն գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ խմբի մյուս խաղում ավելի ուշ դաշտ դուրս կգան Ճապոնիայի և Հունաստանի ընտրանիները: