տուն Քաղաքական Միջազգային Խորվաթները պատրաստվում են կիրիլիցայի դեմ հանրաքվե անցկացնել

Խորվաթները պատրաստվում են կիրիլիցայի դեմ հանրաքվե անցկացնել

92
0

rsz_351

«Խորվաթական Վոկուվարի պաշտպանության շտաբ» քաղաքացիական միությունը ավելի քան կես միլիոն ստորագրություն է հավաքել՝ պահանջելով երկրում կիրիլիցայի օգտագործումը սահմանափակելու շուրջ հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդել է խորվաթական իշխանությունը:

Նախարարերի խորհուրդը համապատասխան զեկույց է ուղարկել ազգային խորհրդարան, որն այժմ պետք է նշանակի հանրաքվեի օրը, կամ դիմի սահմանադրական դատարան՝ վիճարկելով նման հանրաքվեի օրինականությունը:

Ստորգրություններ հավաքած շտաբը, որ միավորում է նաև 1991-95թթ.-ի խորվաթական հակամարտության վետերաններին, հայտնի է իր ընդգծված աջ կողմնորոշմամբ:

Ակտիվիստները մտադիր են փոփոխություններ մտցնել ազգային փոքրամասնությունների մասին օրենքում, որը թույլատրում է նրանց օգտագործել իրենց լեզուն ու գիրն այն շրջաններում, որ նրանք կազմում են 30% և ավելի: Նախաձեռնողները անկանում են այդ շեմը բարձրացնել մինչև 50%-ի: