Խորհրդարանը վաղը՝ մայիսի 5-ին, սկսում է քառօրյա աշխատանքները: ԱԺ-ի այս քառօրյայում մի շարք հարցեր են քննարկվելու՝ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը, ինչպես նաև ՄԻՊ-ի նախորդ տարվա հաղորդումը մարդու իրավունքների վերաբերյալ: