Գարիկ Մարտիրոսյանի 46-ամյակի կապակցությամբ նրա կինը` Ժաննա Լևինան, ամուսնու համար անակնկալ էր պատրաստել: Նա Մարտիրոսյանի համար տոլմա էր փաթաթել, բայց՝ քաղցր ու տարբերվող:
«Հայտնի աֆորիզմն ասում է. «Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով»։ Այդ պատճառով Գարիկի ծննդյան օրվա անակնկալը նախատեսված է ուտելու համար։ Իմ ծննդյան օրը գարնանն է։ Հույս ունեմ՝ նվերի ընտրության ժամանակ Գարիկը եւս կհիշի հայտնի աֆորիզմը. «Աղջիկների լավագույն ընկերուհիներն ադամանդներն են»»,- գրել է Լևինան։