տուն Լուրեր Խորհրդակցություն ԱԻՆ-ում

Խորհրդակցություն ԱԻՆ-ում

213
0

imagesԱյսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։ «Ստեփանավան» օդանավակայանում, ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում և Գառնու դիտարանում շարունակվում են շինարարական և վերանորոգման աշխատանքները։

Ամենշաբաթյա խորհրադակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսներ` պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը և տնտեսական գիտությունների թեկնածու Ռոստոմ Սարգսյանն ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրեցին «Հայոց ոստիկանության պատմությունից» գրքի առաջին հատորը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here