տուն Լուրեր Խորհրդակցություն ԱԻՆ-ում

Խորհրդակցություն ԱԻՆ-ում

174
0

28.10Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին հոկտեմբերի 21-23-ն Արցախում անցկացված համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

— Մենք արժանացել ենք նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր գնահատականին։ Ուսումնավարժության ընթացքում աչքի ընկած հրշեջ-փրկարարները պարգևատրվեցին պատվոգրերով և արժեքավոր նվերներով, — ավելացրեց նախարար Երիցյանը, — բարձր մակարդակով էր կազմակերպվել նաև հոկտեմբերի 25-ին Երևանում անցկացված «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և անկացումը» թեմայով ուսումնավարժանքը։

Խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը զեկուցեց, որ արդեն մեկնարկել են ԼՂՀ փրկարար ծառայությունում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աջակցելու է Արցախի իր գործընկերներին` տրամադրելով մասնագետներ և սարքավորումներ։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց, որ շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում անցկացվել են տարբեր թեմաներով ուսումնավարժություններ։ Ընթացքի մեջ են Ստեփանավանի օդանավակայանի և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here