տուն Սպորտ Խորեն Հովհաննիսյանը՝ ՀՖՖ նախագա՞հ

Խորեն Հովհաննիսյանը՝ ՀՖՖ նախագա՞հ

555
0

Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է  «Արմենպրես»-ը: Աղբյուրը՝ նշում է, որ լրատվականի հետ  զրույցում այս մասին հաստատել Հովհաննիսյանը:

«Այո, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հիմա մշակում ենք մեր ծրագիր ֆուտբոլի զարգացման համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ: