1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը:
Ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց եւ այս ոլորտում կրթության առաջնային օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը Կոլիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը երբեւէ ստացել է այդպիսի նպատակների համար:
Քիմ Քարդաշյանն Instagram-յան իր միկրոբլոգի «Stories» բաժնում լուսանկար է հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։
Քարդաշյանը գրել է. «UCLA-ում հայկական «Խոստում»-ը ինստիտուտը սկսվում է այսօր երեկոյան»: