տուն Հասարակություն Առողջապահություն Մենք բոլորս ենք անցնում համավարակի խառնարանով, ոմանք՝ հավատով, ոմանք՝ ծառայությամբ ու նվիրումով,...

Մենք բոլորս ենք անցնում համավարակի խառնարանով, ոմանք՝ հավատով, ոմանք՝ ծառայությամբ ու նվիրումով, մյուսներին գուցե այլևս չհանդիպենք. Արևիկ Նավոյան

246
0
USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջը գրում է.

«Սիրելի հետևորդներ, տեղադրում ենք Arevik Navoyan-ի նամակը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջնային օղակներում աշխատողներին։

Խնդրում ենք մեկնաբանություններում գրել, թե ինչ կարծիք ունեք այս նամակի վերաբերյալ, որովհետև լավագույններին ընտրելու ենք նաև հաշվի առնելով ձեր կարծիքները։

Նամակ գրելու այս նախաձեռնության մասին հայտարարել ենք մի քանի օր առաջ։ Լավագույն նամակի հեղինակի համար ունենք անակնկալ։ Այնպես որ, ակտիվ եղեք ու շարունակեք ուղարկել ձեր նամակները։

Հ․Գ․ Քանի որ շարունակում ենք ստանալ մեծ թվով նամակներ, մենք երկարաձգել ենք նամակների այս մրցույթը՝ մինչև մայիսի 31-ը ներառյալ։

**********

Սիրելի՛ չհանձնվող նվիրյալ, Եթե կասեն արշալույսի ծագող լույսի վերջին շողից հետո առավել լուսավոր կետ չկա,ես կասեմ,որ մութ գիշերվա լույսի շողն ավելի մեծ կենսական ուժ ունի: Ձեր «ծառայությունն» այդպիսին է: Դուք պայքարում եք բնության և մարդու դեմ,դեռևս չի պարզվել` նրանցից ով է ավելի անողոք: Ինչպես մարդն է օրվա վերջում բաճկոնը դեն նետում ու պատրաստվում հագստի,այդպես էլ բնությունն է երբեմն իրեն հոգնեցնող կենդանի էակներից «ազատվում»: Բայց ի տարբերություն մարդու,բնությունը բարի է,զգուշացնում է վերահաս վտանգի մասին: Երբ Ավստրալիայում այրվում էին հազարավոր մղոն խոտածածկ հողեր ու կենդանիներ,մարդիկ այդ դժբախտ կենդանիների պատկերները տեղադրում էին իրենց սոցիալական ցանցերի էջերում,դրանով գուժելով մարդկության նույնատիպ ճակատագրեր: Մենք բոլորս ենք անցնում համավարակի խառնարանով,ոմանք`հավատով,ոմանք` ծառայությամբ ու նվիրումով,մյուսերին` գուցե այլևս չհանդիպենք: Խնդրում եմ,ներեք ինձ ու մեզ,շնորհակալ եմ,որ թեև մարդիկ Ձեզ զրկում են Ձեր ընտանեկան երջանիկ ակնթարթներից,խլում են ջերմությունն ու սերը,տանում ամենաթանկը`ժամանակը,որ կարող էիք Ձեր երեխայի,ծնողի կամ սիրելիի հետ լինել,բայց Դուք այդ ամենը կրկնակի ջերմությամբ փոխանցում եք նրանց,ովքեր ունեն Ձեր մասնագիտական օգնության կարիքը: Շնորհակալ եմ Ձեր քաջության,համբերության ու նվիրումի համար: Ես խոստանում եմ հետևել Ձեր խորհուրդներին,որ մենք բոլորս ժպտանք առանց դիմակի»: