տուն Լուրեր Խոշոր վթար Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի թունելում․ Daewoo-ն գլխիվայր շրջվել է

Խոշոր վթար Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի թունելում․ Daewoo-ն գլխիվայր շրջվել է

210
0

Ապրիլի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Վաղարշապատ-Արմավիր ավոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի մեջ, բախվել են Daewoo մակնիշի 26 ՍԼ 777 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 ZV 746 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Daewoo-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: