տուն Լուրեր Խոշոր ուսումնավարժություն Երևանի կենտրոնում

Խոշոր ուսումնավարժություն Երևանի կենտրոնում

180
0

IMG_5835-4891-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngԱյսօր ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանում կազմակերպել էր խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Երևանում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով։

Մասնակցում էին Երևանի արտակարգ իրավիճակների մշտա­կան գործող հանձնաժողովը, տարհանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, Երևանի շտապօգնության ծառայությունը, Հայկական կարմիր խաչը, մայրաքաղաքի հերթապահ ծառայությունները, Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր կազմավորումներով: Ներգրավված էր 30 միավորից ավելի տեխնիկա և շուրջ 250 մարդ:

Ուսումնավարժության նպատակներն էին`

· կատարելագործել որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները.

· ստուգել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կազմավորումների ունակություններն ուժեղ երկաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության գործում:

Ըստ սցենարի՝ Երևանում տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ, կային ավերածություններ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև անօթևան մնացած մարդիկ: Առկա էր հրդեհի մի քանի օջախ: Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում էին Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային մասնաշենքում և հարակից՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում։ «ՀայՓոստ» ընկերության աշխատակիցները շենքից տարհանվեցին, մի քանիսին փրկարարները 17-հարկանի շենքի տանիքից իջեցրին պարանների օգնությամբ: Փրկարարները պայմանական տուժածներին հանեցին փլատակներից ու տեղափոխեցին մոտակայքում ծավալված բուժկետ, որտեղ նրանց ցուցաբերվում էր առաջին բուժօգնություն: Զուգահեռ իրականացվում էին նաև հրդեհաշիջման աշխատանքներ:

Ուսումնական տեղամասերում փրկարարների գործողություններին հետևող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ տղաները հիմնականում կատարեցին իրենց առջև դրված խնդիրները.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here