տուն Հասարակություն Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ

183
0

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը 20:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արագածի փողոցի 95 հասցեի մոտակայքում մեծ տարածությամբ խոտածածկ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ: