Այսօր ՀՀ Ազգային ժողովը 100 կողմ, 15 դեմ ու 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Մինչ քվեարկությունը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց այն պատգամավորներին, ովքեր Հաշվապահական հաշվառման մասին օրենքի շրջանակներում ունեն շահերի բախում, ըստ օրենքի հայտարարեն այդ բախման մասին և հրաժարվեն քվեարկությունից: