տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր բուժհաստատությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով. նախարար

Խոշոր բուժհաստատությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով. նախարար

267
0

ՀՀ Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

« Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի.

 Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

? Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»։