տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր ավտովթար. Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել...

Խոշոր ավտովթար. Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. Shamshyan.com.(լուսանկար)

425
0
 
 

 

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 17:40-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ, 28-ամյա Իսաակ Ի.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Իսաակ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: