Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հուլիսի 11 ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Աղբյուրը՝ հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել է և շպրտվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: