տուն Հասարակություն Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն ու Nissan-ը. 4 վիրավորներից 2-ին...

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն ու Nissan-ը. 4 վիրավորներից 2-ին ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանը (տեսանյութ, լուսանկարներ)

337
0

Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23;30-ի սահմաններում Աճառյան-Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Նավասարդյանի վարած Hyundai մակնիշի 36 AP 405 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 23-ամյա Միքայել Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 88 XO 008 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Երվանդ Կալայջյանի վարած Nissan մակնիշի 36 AR 124 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: