տուն Հասարակություն Բժիշկ Խոշոր ավտովթար Գյումրիում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար (տեսանյութ, լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Գյումրիում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար (տեսանյութ, լուսանկարներ)

345
0

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի տանող ավտոճանապարհին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նախ նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի