տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս՝ կգործեն խիստ կանոններ․ փոխնախարար

Խոշոր առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս՝ կգործեն խիստ կանոններ․ փոխնախարար

231
0

Հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը խոսեց նաև խոշոր առևտրային կենտրոնների մասին:

Բանախոսն ասաց, որ այս տնտեսական գործունեության տեսակը նույնպես կգործի սահմանված ժամկետում:

Փոխնախարարն ասաց, որ խոշոր առևտրի կենտրոնների կարգուկանոնը պետք է պահպանվի պարետի թիվ վեց հավելվածում ներկայացված նորմերով:

Վարոս Սիմոնյանն ընդգծեց, որ առևտրի կենտրոններ չի թույլատրվելու մուտք գործել առանց դիմակի և ձեռնոցի, խստագույնս պետք է խուսափել կուտակումներից, ապա հավելեց, որ խոշոր առևտրի կենտրոններում գնումներ կատարելիս՝ կգործեն խիստ կանոններ:

Հայկ Մագոյան