Խոշորագույն 6 բանկեր կարող են տուգանվել 5 մլրդ դոլարով եվրագոտու ինդեքսների հետ կապված մեքենայություններ թույլ տալու համար: Այս մասին գրում է The Financial Times-ը:
EURIBOR-ի հետ կապված խարդախության մեջ մեղադրվում են Deutsche Bank-ը, JPMorgan-ը, HSBC-ն, Royal Bank of Scotland-ը, Credit Agricole-ը, Societe Generale-ը: Եվրագոտու հակամենաշնորհային մարմինները բանակցել էին բանկերի հետ, ինչի արդյունքում տուգանքի գումարը նվազել էր 10 տոկոսով: Barclays բրիտանական բանկը, որը Եվրահանձնաժողովին հայտնել է այս խախտման մասին, չի տուգանվի: