Ռուսաստանցի գործարար Միխայիլ Խոդորկովսկին ստացել է Լեխ Վալենսային անվան մրցանակը: Այս մասին հաղորդում է Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերի 29-ին Խոդորկովսկու որդին կստանա մրցանակը, ինչպես նաև դրամական պարգև` 100 հազար դոլարի չափով:
Տեղեկացնենք, որ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի անվան մրցանակը հիմնադրվել է 2008 թվականին: Այս մրցանակին արժանանում են հայտնի գործիչներ, գործարարներ, հասարակական քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ ու շարժումներ, որոնք հանդես են գալիս ժողովուրդների միջև համագործակցության և համերաշխության, ազատության և «Սոլիդարնոստի» արժեքների քարոզչության օգտին: