տուն Քաղաքական Միջազգային Խոդորկովսկին շարունակելու է գրգռիչ հանդիսանալ Պուտինի համար․ The Financial Times

Խոդորկովսկին շարունակելու է գրգռիչ հանդիսանալ Պուտինի համար․ The Financial Times

127
0

ho1

The Financial Times-ը գրում է, որ բանտից ազատված և Գերմանիա մեկնած նախկին գործարար Միխայիլ Խոդորկովսկին կիրակի օրը հասկացրել է, որ շարունակելու է գրգռիչ հանդիսանալ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, քանի որ զբաղվելու է քաղաքական բանտարկյալների ազատ արձակմամբ։

Նույն պարբերականը գրում է, որ որոշ ընդդիմադիրներ կհիասթափվեն Խոդորկովսկու՝ քաղաքականությանը վերաբերող մեկնաբանություններից, քանի որ նրանք կարծում էին, որ Խոդորկովսկին ընդդիմության պոտենցիալ առաջնորդ էր և այն ֆինանսավորող անձ, ով 10-ը տարի բանտում անցկացնելուց հետո կարող է բարոյական մեծ առավելություն ունենալ։ Այդուհանդերձ, Խոդորկովսկին հայտարարել է, որ քաղաքաղցիական ակտիվությունը շարունակելու է նաև արտերկրից։

Նա հայտարարել է, որ իր ազատ արձակումը, ինչպես նաև մյուս քաղաքական բանտարկյալների, այդ թվում՝ Pussy Riot-ի աղջիկներին ներում շնորհելը, ցույց է տալիս, որ Պուտինը լուրջ մտահոգություն ունի արտերկրում Ռւսաստանի իմիջի հետ կապված։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here