տուն Քաղաքական Միջազգային Խոդորկովսկին մշտական բնակության թույլտվություն է խնդրել Շվեյցարիայի իշխանություններից

Խոդորկովսկին մշտական բնակության թույլտվություն է խնդրել Շվեյցարիայի իշխանություններից

87
0

985803967

Ռուսական «ՅՈՒԿՕՍ» նավթագազային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով երկար տարիներ անցկացրել էր բանտում ՌԴ իշխանությունների նկատմամբ իր ոչ լոյալ քաղաքականության պատճառով, մշտական կացության իրավունք է խնդրել Շվեյցարիայի իշխանություններից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Խոդորկովսկու ներկայացուցչին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին ստորագրել էր Խոդորկովսկուն համաներմամբ ազատ արձակելու մասին հրամանագիր, ինչից անմիջապես հետո նա մեկնել է Բեռլին` բուժում ստանալու: Դրանից հետո Խոդորկովսկին  չի վերադարձել ՌԴ, իսկ հիմա մշտական կացության իրավունք է խնդրել Շվեյցարիայից: