Արդեն տեղեկացրել ենք, որ գործարար Միխայիլ Խոդորկովսկին, ով շատ իրավապաշտպանների կարծիքով հետապնդվում էր իր քաղաքական և տնտեսական գործունեության և դիրքորոշման համար, այսօր ներվել է ՌԴ նախագահի կողմից և ազատ արձակվել:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Խոդորկովսկին լքել է Ռուսաստանի տարածքը և մեկնել Գերմանիա: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: «Ազատվելիս Խոդորկովսկին անձնական խնդրանքով դիմել էր իրեն՝ արտասահման մեկնելու փաստաթղթեր տրամադրելու համար: Ազատվելուց հետո նա մեկնել է Գերմանիա, որտեղ բուժվում է նրա մայրը», — տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայությունը:
Սակայն Gazeta.ru-ի տեղեկություններով` Խոդորկովսկու մայրը գտնվում է Ռուսաստանում: