Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի նախագահ եւ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկուն ազատ արձակելու հիմնական գործոնը, դա նրա քաղաքական գործունեությունից հրաժարվելն է,- հաղորդում է РИА Новости-ն։ «Նրա ազատ արձակման կարեւոր գործոնը հանդիսանում է այն, որ նա ստորագրություն է տվել եւ հավաստիացրել, որ չի զբաղվելու քաղաքականությամբ ։ Եթե նա ապրի Ռուսաստանից դուրս, ապա ՌԴ ներքին քաղաքականության համար չի ստեղծի բարդ պայմաններ, Ռուսաստանի համար տնտեսական սպառնալիքներ»։ Նա նաեւ ավելացրեց , որ դեռեւս պահպանվում է երրորդ գործի ճակատագիրը, որը, նրա կարծիքով, աբսուրդ է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին ստորագրեց Խոդորկովսկուն ներում շնորհելու հրաման ստորագրեց եւ հենց նույն օրը ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին ազատվեց բանտից։
տուն Քաղաքական Միջազգային Խոդոկովսկուն ազատ են արձակել, քաղաքականությունից հրաժարվելու խոստման շնորհիվ. Կուդրին