տուն ժամանց Խոակին Ֆենիքսի ելույթը`«Օսկար 2020» մրցանակաբաշխության ժամանակ (տեսանյութ)

Խոակին Ֆենիքսի ելույթը`«Օսկար 2020» մրցանակաբաշխության ժամանակ (տեսանյութ)

313
0

Տեղի է ունեցել «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: 

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»):

Վերցնելով մրցանակը՝ Ֆենիքսը առիթ ունեցավ խոսելու հավասարության մասին՝ լինի դա սեռական, ռասայական, թե կենդանական (դերասանն արտասովոր վեգան է): Նա վկայակոչեց գյուղատնտեսական արդյունաբերության կովերն արհեստականորեն սերմնավորելու պրակտիկան, որից հետո նրանց կաթն օգտագործվում է առևտրային նպատակներով:

«Երբ մենք գործածում ենք սերն ու կարեկցանքը՝ որպես մեզ առաջնորդող սկզբունքներ, կարող ենք ստեղծել փոփոխության համակարգեր… Ոչ թե այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք մղում անցյալի սխալների համար, այլ երբ միմյանց առաջնորդում ենք աճելու, հատուցման համար. սա լավագույնն է մարդկության մեջ»,- ընդգծեց Խոակին Ֆենիքսը:

Նրա ելույթը հիշեցնում էր Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի`BAFTA-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ունեցած իր ելույթը, որում նա Հոլիվուդը «համակարգային ռասիզմ» անվանեց և իր ընկեր դերասաններին հորդորեց անել ավելին՝ ընդհանուր առմամբ բազմազանությունը մեծացնելու համար:

Նա խոսքն ավարտեց 1993-ին կյանքից հեռացած իր հանգուցյալ եղբոր՝ Ռիվերի գրած քնարերգությամբ. «Սիրով վազեք դեպի փրկություն, և խաղաղություն կլինի»: