տուն Հասարակություն Կրթություն Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

278
0
Սեպտեմբերի 11-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները:
 
Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին՝ ըստ իրենց նախասիրության հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներ և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ:
 
Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն:
 
Ծրագիրը միտված էր խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև նրանց ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:
 
Հիշեցնենք, որ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, ովքեր անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here