տուն Լուրեր Խնդրում եմ սպասեք մի փոքր,Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի. Հակոբ...

Խնդրում եմ սպասեք մի փոքր,Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի. Հակոբ Ինջիղուլյանը նամակ է ուղարկել իր ընտանիքին

253
0

21727ACF-58EC-4CF7-AD83-E3EE3B915D58_mw1024_n_s

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարություն Ինջիղուլյանը քիչ առաջ Araratnews.am-ին հայտնեց, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից մի քանի օր առաջ ընտանիքը պատասխան նամակներ է ստացել իր եղբորից:

«Նամակի մեջ եղբայրս գրել էր, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չունի, գրել էր, որ խնդրում եմ սպասեք մի փոքր, Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի խնդրում եմ սպասեք մի փոքր: Մնացածը արդեն ընտանեկան բնույթի հարցեր ու պատասխաններ են եղել»,-ասում է Հարություն Ինջիղուլյանը:

Նամակների մեջ Հայաստան վերադառնալու կամ երրորդ երկիր գնալու մասին ոչ մի հստակ բան գրված չի եղել: Հարություն Ինջիղուլյանը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից իրենց տեղեկացրել են, որ Հակոբ Ինջիղուլյանը գրավոր դիմում է ներկայացրել Կամիր խաչի միջազգային կոմիտեին Բաքվումˋ երրորդ երկիր մեկնելու համար: Կոմիտեն ներկայացրել է դիմումը Ադրբեջանի իշխանություններին, իսկ իշխանությունները հանձնել են այն ՄԱԿ-ի գրասենյակ, թե ոչ՝ այդ մասին դեռ տեղեկություն չկա:

«Եղբայրս գրել էր, որ հիվանդ չի ու իրեն լավ են վերաբերվում այնտեղ: Կարմիր խաչի կոմիտեն էլ մեզ հավաստիացրեց, որ իրոք, իր մոտ ամեն ինչ լավ է. ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես ճնշումներ չեն գործադրում»,- ասում է Հարություն Ինջիղուլյանը:

Նա նշում է, որ իրենք՝ ընտանիքի անդամներով երկու նամակ են տվել Հակոբ Ինջիղուլյանին փոխանցելու համար եւ երկու նամակով էլ իրենից ստացել են պատասխան: Հարություն Ինջիղուլյանը նշում է, որ բացի նամակներից, Կարմիր խաչի կոմիտեին խնդրել է, որպեսզի եղբորը  բանավոր խոսք փոխանցեն, որ. «մենք պատասխանատու ենք ամեն քայլի ու ամեն ինչի համար, միայն վերադարձիր հայրենիք»:

«Մենք հավատում ենք, որ ինքը կգա Հայաստան, ու մենք սպասում ենք այդ օրվան, որ շատ շուտ ամեն ինչ կվերջանա, ու ինքը կվերադառնա մեզ մոտ»,- ասում է Հարություն Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում հանդիպել էր հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ, ով այս տարի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը գերի է ընկել ադրբեջանցիների մոտ:

Լիլիթ Առաքելյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here