Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հնչեցված հարցերին: Լրագրողներից մեկը նախարարին խնդրեց պարզաբանել ընդիմադիր գործիչներից մեկի այն խոսքերը, թե հանրությունը սպասում էր վեթինգի, բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով:
Ռուստամ Բադասյանն ասաց. «Ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ բոլոր այն պատգամավորները, որոնք կարծում են, որ այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ կբերեն, որը չհակասի միաժամանակ Սահմանադրությանը, և ներկայացնեն մեր դատին, մենք այդ առաջարկները կընդունենք»:
Անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանում արված այն հայտարարությանը, թե կառավարության կազմում կան դավաճաններ: Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդարադատության նախարարն ինչպես է գնահատում սահմաններից դուրս նման հայտարարությունները:
«Խնդրում եմ ճիշտ վկայակոչել վարչապետի խոսքերը`ամբողջական խոսքը վկայակոչել, ինչն ինքը նկատի ունի, ինչպես է ինքը մեկնաբանում, և ամեն ինչ ակնհայտ կլինի»,- լրագրողին պատասխանեց նախարարը:
Հայկ Մագոյան