տուն Քաղաքական Խնդիրները, որոնց մասին խոսում են ընդդիմադիրները, 10-15 տարվա են

Խնդիրները, որոնց մասին խոսում են ընդդիմադիրները, 10-15 տարվա են

184
0

2019 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը զգալիորեն չեն կատարվել, քանի որ խնայողություններ են արվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Թունյանի խոսքով՝ նախկինում այդ ծախսերը լրիվ կատարվում էին, բայց անարդյունավետ։ Իսկ հիմա նույն աշխատանքը կատարվում է փոքր գումարով, ինչի շնորհիվ էլ կապիտալ ծախսերից խնայողություններ են արվում, գումար կա, որ չի ծախսվում։

«Խնդիրները, որոնց մասին խոսում են ընդդիմադիրները, 10-15 տարվա են»,- շեշտեց պատգամավորը։

Նա հատկապես ԲՀԿ խմբակցությանը դիմեց հորդորով՝ նայել, թե այդ ընթացքում որտեղ են եղել ներկա իմքայլական պատգամավորները և իրենք՝ ԲՀԿ պատգամավորները։