տուն Լուրեր Խնդիրը չպետք է քաղաքականացնել. ՀՀԿ-ական պատգամավորը Յուրի Վարդանյանի որդու մասին

Խնդիրը չպետք է քաղաքականացնել. ՀՀԿ-ական պատգամավորը Յուրի Վարդանյանի որդու մասին

179
0

Suqias-Avetisyan55555555555

Ինչպես հայտնի է, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանը առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության կասկածանքով կալանավորվել է:  Ինչպե՞ս են պատգամավորները մեկնաբանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու մասնակցությամբ հերթական աղմկոտ դեպքը: Araratnews.am-թղթակիցն այս հարցի շուրջ զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի  հետ: Մեր լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին շրջանում բավականին շատացել են այն դեպքերը, երբ նման անհարկի պատմությունների մեջ հիմանակնում ընկնում են բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ՀՀԿ ներկայացուցիչների որդիները, պատգամավորը արձագանքել է. «Ես չեմ ուզում դա կապել ոչ կուսակցության, ոչ քաղաքականության, ոչ պաշտոնի հետ: Կարծում եմ, որ այս պարագայում որևիցե մեկին մեղավոր ճանաչել և առավել ևս բերել կապել կուսակցության հետ, չի կարելի: Դեպք է՝ պատահել է, համապատասխան մարմինները կքննարկեն, որոշում կկայացնեն, որից հետո նոր ամեն ինչ պարզ կդառնա: Դա սովորական դեպքերի շարքին կարելի է դասել, իհարկե, տհաճ է, որ նախախարի որդին է նման պատմության մեջ ընկնում, բայց չեմ կարծում, որ դա պետք է քաղաքականացնել»: Մեր թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Յուրի Վարդանյանը հրաժարականի դիմում ներկայացնի որդու արարքի պատճառով, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Մամուլում անընդհատ խոսվում է այդ մասին, բայց ես կարծում եմ, որ չարժի, քանի որ համապատասխան մարմինները դեռ հստակ դիքորոշում չեն ներկայացրել, այսինքն մարդուն մինչև պաշտոնական մեղադրանք չառաջադրվի՝ չի կարելի եզրակացություն անել: Այնպես որ, պետք է սպասել, հետո նոր՝ գնահատական տալ»:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here