տուն Քաղաքական Հայաստան Խնամակալության նպաստ սահմանող նախագիծը ընդունվեց

Խնամակալության նպաստ սահմանող նախագիծը ընդունվեց

426
0

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ սահմանել և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում։ Նախագծի համահեղինակ,  Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է 450 անձի։ Պետբյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ։