Վիճակագրության համաձայն, այս հիվանդությունը հավասարապես հանդիպում է թե տղամարդկանց և թե կանանց մոտ: Ցավոք, ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունենում: Վարակված տղամարդն անհարմարության զգացում կարող է ունենալ առնանդամի շրջանում, քոր կամ էլ այրոցի զգացում, տհաճ հոտ կամ էլ ձվարանների ցավ: Այրոցի զգացում է առաջանում նաև միզարտադրության ժամանակ: Չհայտնաբերված, հետևաբար և չբուժված հիվանդությունը կարող է միզուղիների ծանր բորբոքման հանգեցնել: Հիվանդությունը կարելի է հայտնաբերել թեսթի օգնությամբ (եթե անգամ ախտանշաններ դեռևս չկան) ու հնարավոր է բուժել հակաբիոտիկներով: Այն մարդիկ, ում մոտ հայնաբերվել է այդ ինֆեկցիան, պետք է իրենց սեքսուալ զուգընկերներին տեղեկացնեն դրա մասին:Հիվանդության զարգացման լրիվ փուլը սովորաբար 48-72 ժամ է : Ինչպես և մյուս ներբջջային մակաբույծները, խլամիդիան նույնպես փոխում է տիրոջ բջջի պաշտպանական մեխանիզմները: Դա նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները ու մի շարք խնդիրների պատճառ դառնում:
Բուժումը
Խլամիդիոզի բուժման կուրսը 2-3 շաբաթ է: Քանի որ խլամիդիան ներբջջային մակաբույծ է, ուրեմն դեղորայքի ընտրությունը (հակաբիոտիկներ) պայմանավորված է դեղամիջոցի բջջի ներս թափանցելու հատկությամբ: Բացի հակաբիոտիկներից, երբեմն կիրառվում է նաև հակասնկային դեղորայք(ֆլյուկանազոլ), իմունամոդուլյատորներ (ինտերֆերոն), իսկ միզուկից առատ արտադրության դեպքում կիրառվում են տեղային հակամանրէ միջոցներ:
Բժիշ Ա.Վարդանյան