տուն Քաղաքական Միջազգային Խելացի շան մասին պատմող մուլտֆիլմը հյուսիսամերիկյան վարձույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Խելացի շան մասին պատմող մուլտֆիլմը հյուսիսամերիկյան վարձույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

129
0

trailer-for-dreamworks-animations-mr-peabody-sherman-3

«Միսթեր Փիբոդիի և Շերմանի արկածները» մուլտֆիլմն առաջին տեղն է զբաղեցրել հյուսիսամերիկյան տեսավարձույթում։ Հանգստյան օրերին այդ մուլտֆիլմը վաստակել է 21.2 մլն դոլար։

DreamWorks ստուդիայի ստեղծած այս մուլտֆիլմը պատմում է խոսող խելացի շան և նրա կողմից որդեգրված տղայի՝ Շերմանի մասին։ Այս կերպարները հայտնի են ամերիկյան հեռուստադիտողին դեռ 1959 թվականից, երբ նրանք հայտնվեցին «Ռոքիի և Բուլվինքլի շոու»-ում։ Անցած շաբաթ տեսավարձույթում հայտնված մուլտֆիլմի ընդհանուր եկամուտը կազմել է 63.1 մլն դոլար։

Անցած հանգստյան օրերին երկրորդ տեղում եղել է «300 սպարտացիները՝ կայսրության վերելքը» ֆիլմը՝ 19.1 մլն դոլարով։ Երրորդում «Need for Speed․ արագության քաղցը» ֆիլմն է։ Առաջին երեք օրերին այն վաստակել է 17.8 մլն դոլար։