Ամերիկացի գիտնականները ստեղծել են «խելացի» կրծկալ: Տեղադրված հատուկ հաշվիչի շնորհիվ այն կարողանում է որոշել կնոջ տրամադրության փոփոխությունները:
Օրինակ՝ սթրեսի ժամանակ հաշվիչը, նկատելով տրամադրության փոփոխություն, անմիջապես հաղորդագրություն է ուղարկում բջջային հեռախոսին՝ զգուշացնելով սթրեսի պատճառով սննդի չափաբաժինն անցնելու մասին:
Հաղորդվում է, որ հաշվիչը 75 % ճշգրտությամբ որոշում է կնոջ սթրեսային տրամադրությունը: