Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին հուլիսի 16-ին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որն ուսմունասիրում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը։
Ինչպես ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է 1-in.am-ը, ամենից հաճախ Instagram-ի աշխատանքում խափանումից գանգատվում են օգտատերերն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Ավստրալիայում, ինչպես նաև Բրազիլիայում, Պերուում և Կոլումբիայում: Ռուսաստանում ամենից շատ գանգատներ ստացվում են Մոսկվայի բնակիչներից:
Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրների է հանդիպում նորությունների ժապավենը կարդալիս (շուրջ 66 տոկոս), 18 տոկոսը չի կարողանում հրապարակումներ զետեղել, ևս շուրջ 15 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ: