Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է, որ ամբողջությամբ ազատվել է Խարկովի շրջանային խորհրդի շենքը։ «Խարկով։ Շրջխորհրդի շենքն ամբողջությամբ ազատված է անջատողականներից։ Սկսվել է աշխատանքային գործընթաց։ Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են։ Ես աշխատում եմ Խարկովում։ Խնդրում եմ խարկովցիներին աջակցել կարգավորման ադեկվատ գործընթացին», — գրել է նա։
Հիշեցնենք, որ ռուսամետ և անջատողական մի քանի խմբեր երեկ գրոհել են Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում պետական մի շարք հաստատությունների շենքերը։