տուն Uncategorized Խաչիկ Ասրյանի կողմից Զ.Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում Խ....

Խաչիկ Ասրյանի կողմից Զ.Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում Խ. Ասրյանի կողմից Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում

226
0

zaruhi postanjyan2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երևան և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Yerkir.am» լրատվական կայքի հետ զրույցի ժամանակ բռնության սպառնալիքներ էր հնչեցրել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որում մասնավորապես նշվում էր, որ Խ. Ասրյանը 2013 թ. հոկտեմբերի 10-ին սպառնալիքներ է հնչեցրել Զ. Փոստանջյանի հասցեին, որը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է պատասխանատվություն: Հոկտեմբերի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել դիմում-բողոք խնդրանքով վերացնել Մ. Բաբայանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազը նույնպես բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու համար: Քրեական գործի հարուցումը մերժվել է, ներկայացվել է հետևյալ պատճառաբանությունը` «հանցակազմի մյուս պարտադիր հատկանիշը սպառնալիքի իրական լինելն է: Այն իրական է համարվում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում անհանգստանալու, վախենալու դրա իրականացումից: Սպառնալիքի իրական լինելը որոշվում է ինչպես օբյեկտիվ իրադրության գնահատմամբ այնպես էլ տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով»:

Գործի ամբողջական դատական նախապատմությունը ներկայացնելով՝ դիմումատուն խնդրել է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Դիմումն ամբողջությամ կարող եք տեսնել այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here